A
A
Զբոսաշրջիկի կարգավիճակով
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ անհաջողությունը կրեց Եվրոպայի 2013 թվականի ընտրական մրցաշարում:
Մեր ֆուտբոլիստուհիները Վեյլեում 0:11 հաշվով խայտառակ պարտվեցին Դանիայի ընտրանուն: Ինչպես չեխուհիների հետ նախորդ խաղում, մերոնք չկարողացան գոնե մեկ հարված ուղղել մրցակցի դարպասին: Իսկ ահա դաշտի տերերը 34 անգամ փորձել են գրավել դարպասը՝ 16 անգամ անկյունային հարվածի իրավունք են ստացել:
Վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանի կանանց հավաքականը պարզապես զբոսաշրջիկի կարգավիճակով է հանդես գալիս Եվրոպայի առաջնությանը: