A
A
Լեւոն Արոնյանը չի կարողանում հաղթել
Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր տեղի ունեցավ 7-րդ տուրը:
Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Կողմերը կատարեցին 38-ական քայլ, որից հետո հաշտություն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 6-րդ ոչ-ոքին արեց մրցաշարում: Այդ ցուցանիշով նա զիջում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որը անցկացրած 7 պարտիաներն էլ ավարտել է խաղաղությամբ:
Արոնյանը, ինչպես նաեւ նորվեգացի Մագնուս Կառլսենը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին վաստակել են 4-ական միավոր: Հենց նրանք եւ Վիշվանաթան Անանդը կպայքարեն գլխավոր մրցանակի համար:
Վաղը մեր գրոսմայստերը կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որը 3 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: