Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» դաս տվեց չեմպիոնին

Սպորտ
85ba9c9d1051f4d869699931053222c3

Ֆուտբոլի Հայաստանի 2012 թ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ չնայած հաղթեց Երեւանի «Ուլիսին»` 3:2, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ չորս օր առաջ մրցակցի դաշտում պարտվել էր 1:3 հաշվով: 2011 թ առաջնության ընդգծված ետնապահը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ խաղալու եւ պայքարելու դաս տվեց այս տարվա չեմպիոնին:

Կիսաեզրափակիչում «Ուլիսը» կհանդիպի Դիլիջանի «Իմպուլսի» հետ, որը պատասխան խաղում կրկին 1:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Այդ փուլի խաղերը տեղի կունենան 2012 թվականին: