A
A
Տեր-Սահակյանը միանձնյա առաջատար
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում գերազանց է հանդես գալիս մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը:
Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 5 հնարավորից վաստակել է նույնքան միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կմրցի սլովակցի Թամաշ Պետենիի հետ, որը 4,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում:
Տարիքային նույն խմբում հանդես եկող մեր երկրորդ շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը ունի 3,5 միավոր: Հինգ տուրից հետո նա զբաղեցնում է 21-րդ տեղը: