A
A
«Արարատ» -«Ուլիս», ո՞վ կհաղթի
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012 թ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպումները:
Երեւանի «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում կընդունի Երեւանի «Ուլիսին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել է ուլիսցիների հաղթանակով` 3:1: Բուքմեյքըրները այս խաղում նախապատվությունը լիովին տալիս են այս տարվա չեմպիոն «Ուլիսին»` 1,45 գործակից հաղթանակի համար` 7,00-ի դիմաց:
Այսօր տեղի ունենալիք երկրորդ խաղում Դիլիջանի «Իմպուլսը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Կապանի «Գանձասարին»: Նրանց առաջին մրցավեճում 1:0 նվազագույն հաշվով հաղթել են դիլիջանցի ֆուտբոլիստները: Ըստ բուքմեյքըրների, այս խաղի ֆավորիտը «Իմպուլսն» է, որի հաղթանակը գնահատում են 2,20 գործակցով (հյուրերի հաղթանակը կազմում է 2,90 գործակից):
«»