Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխուհիները հաղթեցին հայ կանանց

Սպորտ
4dc7ad2c654c6a7d96c590baac7f5ae7

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի 4-րդ խաղում հյուրընկալվելիս 0:5 խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի ազգային թիմին:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, չեխ ֆուտբոլիստուհիները 19 հարված են ուղղել մրցակցի դարպասին, 18 անգամ ստացել անկյունայինի իրավունք: Իսկ ահա մերոնք 90 րոպեի ընթացքում ընդհանրապես չեն կարողացել դաշտի տերերի դարպասին սպառնացող իրավիճակ ստեղծել, ոչ մի հարված չեն ուղղել եւ ոչ էլ անկյունային են վաստակել:

Հայաստանի կանանց հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստուհիները կհյուրընկալվեն ընտրական 7-րդ խմբի առաջատար Դանիայի հավաքականին, որը հաղթանակ է տարել բոլոր երեք խաղերում եւ դեռ ոչ մի գոլ բաց չի թողել:

Մրցաշարային աղյուսակ
1. Դանիա 3 11-0 9
2. Չեխիա 3 7-1 7
3. Ավստրիա 4 5-4 7
4. Պորտուգալիա 4 8-5 3
5. Հայաստան 4 0-21 0