Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքար Ամստերդամում եւ Տյումենում

Սպորտ
bd25906c7faf582975276345fbde2e19

Այս շաբաթ լուրջ փորձություններ են սպասվում Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստուհիներին եւ երիտասարդ ձյուդոիստներին:

Նոյեմբերի 19-20-ը Ամստերդամում տեղի կունենա կանանց ձյուդոյի «Մեծ մրցանակի» հերթական փուլը, որին կմասնակցեն մեր 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը եւ 57 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը: Նրանք կպայքարեն ոչ միայն մեդալների, այլեւ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար:

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Ռուսաստանի Տյումեն քաղաք, որտեղ նոյեմբերի 18-20-ը կկայանա ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Այդ մրցաշարում հայկական ձյուդոյի պատիվը կպաշտպանեն 8 մարզիկներ՝ Գոռ Հարությունյան, Գրիգոր Իվանյան (60 կգ քաշային կարգ), Արթուր Երանոսյան, Գեւորգ Թորոսյան (66 կգ), Սուրիկ Գառնիկյան, Անդրանիկ Չափարյան (73 կգ), Արտյոմ Բաղդասարյան, Հայկ Համբարձումյան (81 կգ):