A
A
Նախագահը բացատրություն է պահանջել
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից բացատրություն է պահանջել` կապված Իտալիայի հավաքականի հետ ընկերական խաղում ծագած սկանդալի հետ:
Այդ խաղում Լեհաստանի ազգային թիմի մարզաշապիկին պատկերված է եղել ոչ թե երկրի գերբը` սպիտակ արծիվը, այլ ՖՖ-ի տարբերանշանը` կարմիր գնդակը: Այդ փաստը զայրացրել է լեհ երկրպագուներին, որոնք ֆեդերացիայի ղեկավարությունից պահանջել են ուղել սխալը:
Լեհաստանի հավաքականի նոր մարզաշապիկները պատրաստել է ամերիկյան Nike ընկերությունը` այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվերով: