Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կանցնի աշուն-գարուն մրցակարգին

Սպորտ
e9ee0d785d965928561a2842848aefe8

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի որոշմամբ գալիք տարի կփոխվի բարձրագույն խմբի առաջնության անցկացման կարգը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

2012-2013 թթ անցկացվելու է անցումային առաջնություն, որը մենկնարկելու է 2012 թ մարտին, ավարտվելու` 2013 թ մայիսին: Այդպիսով, Հայաստանի առաջնությունը անցնելու է աշուն-գարուն մրցակարգին:

Գործկոմը միաժամանակ որոշում է կայացրել 2012 թ սկսած ամբողջությամբ սահմանափակել օտարերկրյա դարպասապահների մասնակցությունը ՀՀ առաջնություններում:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները այսուհետ կպարգեւատրվեն համապատասխանաբար «ոսկե», «արծաթե» եւ «բրոնզե» խաղակոշիկներով, ինչպես նաեւ 10000, 7000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք չափով դրամով:

Փոխվել է նաեւ բարձրագույն խմբի առաջնության եւ գավաթի խաղարկության հաղթող թիմերի պարգեւավճարների չափը: Գալիք տարվանից չեմպիոնը կստանա 10 միլիոն դրամ, իսկ գավաթակիրը` 6: