Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` Հայաստան - Ուզբեկստան

Սպորտ
adf000117462a310d87a15801fbe3a47

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունում:

Երեւանի «Միկա» մարզադահլիճում շարունակվող մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը 33:22 հաշվով հաղթեց Վրաստանի ազգային թիմին, իսկ 2-րդ տուրում պարտվեց Ռուսաստանին` 27:34:

Կայացած երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը իր ակտիվում ունի 2 միավոր, եւ Ուզբեկստանի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Աղյուսակը 4 միավորով գլխավորում են ռուսաստանցի հանդբոլիստները, որոնք երկու հաղթանակ են տարել:

Այսօր տեղի ունեցող 3-րդ տուրում ռուսները կհանդիպեն Վրաստանի հետ, որը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի: Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Ուզբեկստանի ազգային թիմի հետ, որն առայժմ զիջում է մեր թիմին խփած եւ բաց թողած գոլերով: