Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզից` առանց մեդալի

Սպորտ
44f11ed0d4d2b1e46c86f15ea1836ede

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներին այդպես էլ չկարողացան մեդալ նվաճել:

Մրցաշարի վերջին օրը պայքարի մեջ մտան ծանր քաշայինները: +75 կգ քաշային կանանց մրցումներում մեր Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժության երկրորդ փորձի ժամանակ վնասեց ձախ ձեռքը եւ դուրս մնաց պայքարից:

Անհաջողության մատնվեց նաեւ մեր ուժեղագույն ծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Նա պոկում վարժությունում 185 կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը, իսկ հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 240 կգ ծանրությունը եւ 0 ստացավ: