A
A
Հայաստանը պարտվեց Գերմանիային
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին` 9-րդ տուրում, 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն:
Այդպիսով, աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին հենց գերմանացիները, որոնք վաստակեցին 15 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը, որը հաղթեց Ռումինիային` 3:1, եւ վաստակեց 14 միավոր:
Մեր շախմատիստները 13 միավորով առաջնությունը ավարտեցին 4-րդ հորիզոնականում: