Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները պարտվեցին

Սպորտ
bb0a57ac67c7604fc5a575d6f83460d4

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 0:2 հաշվով զիջեցՉեխիայի թիմին Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության խաղում։

Խաղն ավարտվել է քիչ առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Հյուրերի կազմում աչքի ընկավ փոխարինման մտած Յան Խրամոստան, որը 76-րդ եւ 90+3 րոպեին երկու անգամ գրավեց Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլը ասաց, որ իր թիմը մի փոքր գերազանցեց դաշտի տերերին եւ կարողացավ կարեւոր հաղթանակ տանել:

Մեր երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմի պարտությունը բացատրեց մրցակցի հզորությամբ.

«Չեխիայի թիմը որակով ավելի բարձր էր, քան մեր ընտրանին»: