A
A
Հաղթելու հավանականություն՝ կրկնակի քիչ
Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության Հայաստան - Չեխիա ընտրական խաղից մեկ ժամ առաջ բուքմեյքերները նախապատվությունը տալիս են չեխ ֆուտբոլիստներին:
Հյուրերի հաղթանակը գնահատվում է 1,95 գործակից, իսկ դաշտի տերերինը` 4,05: Դա նշանակում է, ըստ մասնագետների, որ մեր ֆուտբոլիստները երկու անգամ քիչ հնարավորություն ունեն հաղթելու չեխերին:
Հիշեցնենք, որ Հայաստան - Չեխիա ընտրական խաղը տեղի կունենա այսօր, ժամը 17:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Երեք խաղից հետո Հայաստանի եւ Չեխիայի երիտասարդական թիմերը վաստակել են 7-ական միավոր եւ խմբում բաժանում են 1-2-րդ տեղերը: