Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին` 8-րդ տուրում, 3:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն:

Սպիտակներով հանդես եկող Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեցին համապատասխանաբար Անիշ Գիրիին եւ Իվան Սոկոլովին, իսկ սեւերով ելույթ ունեցող Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել Լուկ Վան Վելիի եւ Դանիել Ստելվագենի հետ:

Վաստակած 13 միավորով մեր ընտրանին 1-2-րդ տեղերը բաժանում է Գերմանիայի թիմի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 1-ին տեղը:

Իսկ ահա մրցաշարի նախկին առաջատար Ադրբեջանի ընտրանին այս տուրում պարտվեց հենց Գերմանիայի հավաքականին` 1,5:2,5, եւ նահանջեց 3-րդ հորիզոնական:

Վերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստները կհանդիպեն հենց իրենց գլխավոր մրցակիցների` գերմանացիների հետ: Հանդիպման հաղթողը կճանաչվի 2011 թ Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի կանանց հավաքականը նախավերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Սերբիայի թիմի նկատմամբ եւ վաստակեց 10 միավոր: Աղյուսակը վստահ գլխավորում է Ռուսաստանի ընտրանին` 15 միավոր: