A
A
Տիգրան Մարտիրոսյանը 4-րդն է աշխարհում
Ծանրամարտի 2010 թվականի աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը չկարողացավ պահպանել իր տիտղոսը Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում:
77 կգ քաշային կարգայինների պայքարում մեր մարզիկը երկամարտի 356 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:
Պոկում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրեց 166 կգ ծանրաձողը եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Ավաղ, հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 190 կգ համեստ արդյունք: Նա ետ մնաց երկու չինացի եւ կորեացի ծանրորդներից: