Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր տղամարդկանց թիմը բարձրացավ 2-րդ տեղ

Սպորտ
49d53ed22a13b84e9197a24759d71c67

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդհուպ մոտեցավ Եվրոպայի թիմային առաջնության առաջատարին:

7-րդ տուրում մեր շախմատիստները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Ֆրանսիայի ազգային թիմի նկատմամբ: Այս անգամ հաղթական միավոր բերեց Սերգեյ Մովսիսյանը (մնացած երեք պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին):

Հայաստանի ընտրանին վաստակեց 11 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Մեր թիմը ետ է մնում միայն Ադրբեջանի հավաքականից, որը ունի մեկ միավոր ավելի:

8-րդ տուրում Հայաստանը կմրցի Հոլանդիայի հետ, որը 7-րդ տեղում է:

Հայաստանի կանանց հավաքականը, երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում, զիջելով Ռուսաստանի ուժեղ թիմին` 1,5:2,5, ու նահանջեց 10-րդ հորիզոնական: Մեր թիմն ունի 8 միավոր եւ առավելագույնը կարող է պայքարել 3-րդ մրցանակային տեղի համար:

Այսօր մերոնք կմրցեն 8-րդ տեղում գտնվող Սերբիայի հետ: