Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց հավաքականը նահանջել է մինչեւ 16-րդ տեղը

Սպորտ
2426d908eb3c5701b5570c288a108a8c

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը նահանջել է 2012 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային աղյուսակում:

2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո մեր թիմը զբաղեցնում էր 8-րդ տեղը, ինչը 4 օլիմպիական ուղեգրի հնարավորություն է տալիս: Այս օրերին Փարիզում տեղի ունեցող առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը առայժմ վաստակել է վարկանիշային 9 միավոր, իսկ ընդհանուր հաշվարկով (90) գտնվում է 16-րդ հորիզոնականում: Դա նշանակում է, որ եկող տարի Լոնդոնում մենք կարող ենք հայտավորել 3 կին ծանրորդների:

Տղամարդկանց հավաքականների հաշվարկով մերոնք ներկայումս զբաղեցնում են 18-րդ տեղը, ինչը 4 օլիմպիական ուղեգիր է տալիս: 2010 թվականի աշխարհի առաջնության համեմատ մեր ընտրանին նահանջել է 2 հորիզոնականով:

Հուսանք, որ աշխարհի առաջնությունում մնացած մեր մյուս ծանրորդներն ավելի լավ հանդես կգան եւ առավելագույն քանակության վարկանիշային միավորներ կվաստակեն, ինչը թույլ կտա 2012 թ օլիմպիական խաղերին մասնակցել լրիվ կազմով` 10 մարզիկ-մարզուհով (6+4):