2-րդ տեղում` թույլերի մեջ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ բացի մեդալներից խաղարկվում են նաեւ 2012 թ օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանից առաջինը մրցասպարեզ մտավ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին երկամարտի 168 կգ (75+83) արդյունքով C խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ ահա ընդհանուր հաշվարկով, մրցումները ավարտեց 25-րդ հորիզոնականում:
Նոյեմբերի 8-ին մրցասպարեզ կմտնեն 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Երկուսն էլ հանդես կգան A խմբում: Ուժեղագույնների խմբում հանդես կգան նաեւ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, +75 քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը եւ +105 կգ Ռուբեն Ալեքսանյանը: Հենց նրանք էլ անմիջականորեն կպայքարեն մեդալների եւ լոնդոնյան խաղերի ուղեգրերի համար:
Ինչ վերաբերում է 77 կգ քաշային Առաքել Միրզոյանին, +105 կգ քաշային Հայկ Հակոբյանին եւ +75 կգ քաշային Նաիրա Հարությունյանին, ապա նրանք իրենց նախնական արդյունքներով ելույթ կունենան ցածր խմբերում, ուստի դժվար թե մրցանակային տեղեր զբաղեցնեն առաջնությունում: