Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Նազարյանը հրապարակեց կազմը

Սպորտ
82d656018eceeb992572af315cbea187

2013թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստի, որոնցից 5-ը հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր ընտրանին նոյեմբերի 7-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդականը կմրցի Չեխիայի հետ, իսկ նոյեմբերի 15-ին՝ Ուելսի երիտասարդականը: Խաղերը կսկսեն ժամը 17:00-ին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախնական կազմը՝
Դարպասապահներ Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան, Գոռ Մանուկյան (երեքն էլ՝ «Փյունիկ»)։

Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Վարազդատ Հարոյան, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»)։

Կիսապաշտպաններ` Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան («Բանանց»), Ղուկաս Պողոսյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Աշոտ Սարդարյան («Էուպեն», Ֆրանսիա), Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա), Աղվան Պապիկյան (ԼԿՍ «Լոձ», Լեհաստան), Արտակ Ալեքսանյան («Խիմկի», Ռուսաստան)։

Հարձակվողներ` Գեւորգ Բադալյան («Բանիկ», Չեխիա), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գեւորգ Կարապետյան («Արարատ»)։