A
A
Հատուկ մրցանակ Սերժ Ավետիքյանին՝ «ՌեԱ»-ի շրջանակներում
Աջակցիր «Ա1+»-ին«ՌեԱ» փառատոնի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվեցին նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։ Փառատոնի բացմանը Վրեժ Քաունին նրան հանձնեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։ Այդ մասին հայտնում են փառատոնից։
Նոյեմբերի 14-ին՝ Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրել ՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:
«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։