Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում անկայուն խաղացինք

Սպորտ
d643d7ec0ca3fcc04abbd24796ee9bf6

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը անկայուն խաղ է ցուցադրում Թուրքիայում շարունակվող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում:

Անգլիայի հավաքականին ջախջախելուց հետո (4:0), մեր մինչեւ 16 տարեկան շախմատիստները նախավերջին 9-րդ տուրում 1,5:2,5 հաշվով անսպասելի պարտվեցին Ղազախստանի թույլ թիմին: Այս անհաջողությունից հետո Հայաստանը առաջին տեղից նահանջեց 2-րդ հորիզոնական: Մեր թիմը իր ակտիվում ունի 25 միավոր:

Ինը տուրից հետո մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է Ռուսաստանի պատանեկան ընտրանին, որն այս տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Մալայզիային եւ վաստակեց 26,5 միավոր:

Այսօր կայանալիք 10-րդ տուրում մեր պատանի շախմատիստները ուժերը կչափեն Ղրղըզստանի թիմի հետ, որը 19,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Մեդալ նվաճելու համար մերոնք նվազագույնը պետք է վաստակեն 3 միավոր: