Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» պարտվեց

Սպորտ
6acfe856766228b644f613949671e044

Այսօր կայացան Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի նախավերջին` 27-րդ տուրի հանդիպումները:


Անցած տուրում չեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Երեւանի «Միկային»: Երկրորդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ` 1:0:


Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ «Փյունիկ» - «Արարատ» խաղում, եւ դարձյալ հաղթեցին դաշտի տերերը: Տուրի 4-րդ խաղում անցած տարվա փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Շիրակին»` 2:0:

Այդպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերին շարունակում են հավակնել 4 թիմեր` «Գանձասարը», «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան»: Ուշագրավն այն է, որ 28-րդ տուրում այդ թիմերը կհանդիպեն իրար հետ. «Միկան» իր հարկի տակ կընդունի «Փյունիկին», «Բանանցը»` «Գանձասարին»:


Մրցաշարային աղյուսակ

Թիմեր Խ Գ Մ

1. Ուլիս 27 37-21 52

2. Գանձասար 27 31-18 45

3. Փյունիկ 27 33-28 45

4. Բանանց 27 42-30 43

5. Միկա 27 36-25 43

6. Իմպուլս 27 36-35 36

7. Շիրակ 27 24-41 22

8. Արարատ 27 13-54 10