Թագավորի հիշատակին
Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում այսօր` հոկտեմբերի 29-ին անց է կացվում Անտիկ ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված հանրապետական սամբոյի ավանդական հուշամրցաշար։
Դրան այս տարի մասնակցում է 1998թ. ծնված և փոքր տարիքի ավելի քան 120 դեռահաս Երևանից, Արտաշատից, Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Բյուրեղավանից:
Մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, հեռանկարային մարզիկների խրախուսումը, մարզական փորձի հավելումը, մարզական բարեկամական կապերի ամրապնդումը` Հանրապետության քաղաքների, մարզերի և մարզական կազմակերպությունների միջև:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան համապատասխան կարգի մեդալներ և դիպլոմներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։