A
A
Մերոնք կգնան Բրազիլիա՝ շախմատ խաղալու
Նոյեմբերի 17-ին Բրազիլիայում մեկնարկելիք շախմատի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 4 շախմատիստ:
Դրանք են գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Աղասյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը: Առաջին երկուսը հանդես կգան մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցումներին, վերջին երկուսը` մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցումներին:
Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Ադրբեջանը Բրազիլիա է գործուղելու 17 շախմատիստ-շախմատիստուհի: