A
A
Հրանտ Մելքումյանը` առաջին եռյակում
Կորսիկա կղզում ընթացող շախմատի «Մաստերս» կարգի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, աղյուսակում հաստատվել է եռիշխանություն:
Ութ տուրից հետո 6,5-ական միավոր են վաստակել մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, հնդիկ Քրիշնա Շաշիկիրան եւ բուլղարացի Իվան Չեպարինովը: Առաջատարներից կես միավորով հետ են 7 մասնակիցներ, այդ թվում՝ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը:
Այսօր կայանալիք վերջին տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի Քրիշնա Շաշիկիրայի հետ: Այս խաղի հաղթողը միանշանակ կզբաղեցնի առաջին տեղը, քանի որ Իվան Չեպարինովը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է մեր եւ հնդիկ շախմատիստներին:
Մեր մյուս երկու մասնակիցները՝ Աղասի Ինանցը եւ Վահե Բաղդասարյանը վաստակել են համապատասխանաբար 5,5 ու 5 միավոր եւ զբաղեցնում են 19-րդ ու 24-րդ տեղերը: