Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք պարտվեցին Թուրքիայում

Սպորտ
8b55ada499f874dfca2a839a5cc82cae

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 16 տարեկան) երկրորդ պարտությունը կրեց Թուրքիայում շարունակվող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում:

6-րդ տուրում մեր շախմատիստները 1,5:2,5 հաշվով զիջեցին Ադրբեջանի հավաքականին, չնայած մրցաշարի պաշտոնական կայքի տվյալներով սկզբում մերոնք հաղթում էին 2:1 հաշվով: Թուրք համակարգողները պարզապես շփոթել էին Ա. Միքայելյան - Մ. Իսկանդարով հանդիպման խաղաքարերը, որն ավարտվել էր սեւերի հաղթանակով:

Վեց տուրից հետո Հայաստանի ընտրանին վաստակել է 17,5 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մեզանից 0,5 միավորով քիչ են հավաքել ռուսները, 1,5-ով՝ իրանցիները:

Այսօր օլիմպադայում հանգիստ է հայտարարված, իսկ վաղը կայանալիք 7-րդ տուրում մեր պատանի շախմատիստները ուժերը կչափեն Իրանի հետ: