Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանից հետո Հայաստանն է

Սպորտ
c12f352874d8b313e88f03700c147c71

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը իր վարկանիշով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ազգային թիմերի մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը:

Ինչպես նշել ենք, ՖԻՖԱ-ի դասակարգման վերջին աղյուսակում մեր ընտրանին զբաղեցնում է 46-րդ տեղը: ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող 11 նախկին հանրապետությունների հավաքականներից, այս պահին ավելի բարձր վարկանիշ ունի Ռուսաստանը, որը 13-րդն է աշխարհում:

Իսկ եթե հաշվի առնենք ազգային հավաքականի ինքնարժեքը (ըստ transfermarkt կայքէջի), որը ձեւավորվում է թիմի առանձին խաղացողների ինքնարժեքների գումարից, ապա Հայաստանի ընտրանին կլինի 6-րդ տեղում:

ԽՍՀՄ նախկին հանրապետությունների դասակարգումը
Ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի՝
1. Ռուսաստան 13-րդ տեղ
2. Հայաստան 46
3. Ուկրաինա 58
4. Էստոնիա 59
5. Բելառուս 61
6. Վրաստան 67
7. Լատվիա 75
8. Լիտվա 85
9. Ադրբեջան 117
10. Մոլդովա 123
11. Ղազախստան 129

Ըստ ֆուտբոլիստների ինքնարժեքի՝
1. Ռուսաստան 162.500.000 ԱՄՆ դոլար
2. Ուկրաինա 111.300.000
3. Բելառուս 25.200.000
4. Լիտվա 20.050.000
5. Վրաստան 19,775.000
6. Հայաստան 13.675.000
7. Լատվիա 13.075.000
8. Էստոնիա 10.275.000
9. Մոլդովա 8.925.000
10. Ադրբեջան 7.500.000
11. Ղազախստան 6.475.000