Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմրցեն Հայաստանն ու Ադրբեջանը

Սպորտ
188100c499384f240ecca44d1599dd9a

Թուրքիայում շարունակվող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր երեկոյան կայանալիք 6-րդ տուրում ուժերը կչափի Ադրբեջանի թիմի հետ, որը այս մրցաշարում տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել է «ոչ-ոքի» եւ վաստակել է 13 միավոր:

Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել մեր շախմատիստները, որոնք, չնայած վերջին խաղում 1,5:2,5 հաշվով պարտվեցին Ռուսաստանի իրենց հասակակիցներին, սակայն վաստակել են 16 միավոր եւ 1,5-ով գերազանցում են ռուսներին: