A
A
Հրանտ Մելքումյանը հաղթեց Վասիֆ Դուրարբեյլիին
Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Կորսիկա կղզում ընթացող շախմատի «Մաստերս» կարգի մրցաշարում անընդմեջ երկու հաղթանակներ տարավ եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
6-րդ տուրում մեր շախմատիստը պարտության մատնեց ֆրանսիացի Ժուլիեն Սաադային, իսկ 7-րդում հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիին:
Հրանտ Մելքումյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 6 միավորով զբաղեցնում էր առաջին տեղը: Այսօր կայանալիք 8-րդ տուրում նա սպիտակներով կմրցի իսրայելացի Տալ Բարոնի հետ:
Այդ տուրերում հաջող հանդես եկան նաեւ Ավետիք Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը, որոնք գրանցեցին մեկական հաղթանակ, իսկ մեկ պարտիա ավարտեցին «ոչ-ոքի»:
Նրանք վաստակել են 5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 13-րդ տեղերը: Մեր չորրորդ մասնակից Աղասի Ինանցը 4,5 միավորով 23-րդն է: