Միակ գոլը մեզ հաղթանակ բերեց
Մինչեւ 19 տարեկան պատանիների՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթահարեց 2013 թ Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլն ու ձեռք բերեց գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակելու հնարավորություն:
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած 3-րդ տուրի խաղում մեր պատանեկանը շնորհիվ Աղվան Պապիկյանի՝ 11 մետրից խփած միակ գոլի, պարտության մատնեց Անդորայի ընտրանուն:
Մերոնք 6 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը եւ մտան ընտրական 2-րդ փուլ: Խմբի հաղթող դարձավ Հունաստանի պատանեկան թիմը, որն ավարտական խաղում 1:1 հաշվով խաղաց Սլովակիայի ընտրանու հետ եւ վաստակեց 7 միավոր:
Ընտրական 2-րդ փուլում մեր հավաքականի մրցակիցը կարող է լինել Բոսնիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Իտալիայի, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելգիայի, Սլովենիայի, Դանիայի կամ Ավստրիայի պատանեկան թիմերից մեկը, որոնք նույնպես հաղթահարել են առաջին արգելքը: Այս փուլի մրցաշարերը նախատեսված են 2012 թվականի մայիսի վերջին: