Փողոցները կանվանափոխվեն
Աջակցիր «Ա1+»-ինԷրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Մետաքսեի անվամբ։ Անվանակոչելու միջնորդությունը ներկայացվել է նրա դստեր՝ Լիլիթ Աղագյուլյանի կողմից: Մետաքսեն տասնամյակներ շարունակ ապրել եւ ստեղծագործել է Երևանում, որտեղ էլ կյանքի 88-րդ տարում կնքել է իր մահկանացուն:
Շենգավիթ վարչական շրջանի Ֆրուզեի փողոցն կանվանափոխվի հայոց արքայատոհմի՝ Երվանդունիների անվամբ՝ «Երվանդունիների փողոց:
Ըստ տեղեկանք- հիմնավորման՝ Միխայիլ Ֆրունզեի կենսագրությունն ու գործունեությունը կապված են հիմնականում Ռուսական կայսրության եւ Խորհրդային Ռուսաստանի քաղաքական ու ռազմական պատմության հետ։ Նրա գործունեության եւ հայ ժողովրդի պատմության միջեւ անմիջական պատմական կապ չի արձանագրվում, մինչդեռ Երևանի փողոցների անվանումները քաղաքի պատմական հիշողության և ինքնության կարևոր բաղադրիչներից են։ Իսկ Երվանդունիների անունը կապված է հայկական վաղպետականության ձևավորման, պահպանման և զարգացման կարեւոր պատմական շրջանի հետ։ Ֆրուզեի փողոցը սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցից եւ հասնում է մինչեւ Բագրատունյաց փողոց։