A
A
Մերոնք անկայուն են խաղում
Աջակցիր «Ա1+»-ինԿորսիկա կղզում շարունակվում է շախմատի «Մաստերս» կարգի մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեր շախմատիստներն առայժմ անկայուն են հանդես գալիս: 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը «ոչ-ոքի» խաղաց անգլիացի Գեւին Ջոնսի հետ, Ավետիք Գրիգորյանը պարտվեց խորվաթ շախմատիստ Նենադ Սուլավային, իսկ Աղասի Ինանցը հաղթեց շվեյցարացի Սիմոն Ստոյերին:
Հրանտ Մելքումյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր, իսկ Ավետիք Գրիգորյանն ու Աղասի Ինանցը` 3,5-ական:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն եւ բուլղարացի Իվան Չեպարինովը, որոնք իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր:
Այսօր տեղի կունենան 6-րդ եւ 7-րդ տուրի պարտիաները: