A
A
Հայաստանի շախմատիստներն առաջատարն են
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Թուրքիայում անցկացվող պատանեկան օլիմպիադայում: Երրորդ տուրում մեր մինչեւ 16 տարեկան շախմատիստները 3:1 հաշվով առավելության հասան Հնդկաստանի ուժեղ թիմի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր, իսկ ընդհանուր քանակով (10,5) դարձել է մրցաշարի առաջատարը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր ընտրանին կմրցի Վրաստանի հավաքականի հետ, որը կես միավորով մեզանից ետ է: