Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կսկսեն 2011-ին, կավարտեն 2012-ին

Սպորտ
45e47591d78039fbe326e9984c84940b

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում տեղի կունենա ՀՀ 2012 թվականի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ֆեդերացիայի որոշմամբ, 2012 թ Հայաստանի գավաթի խաղարկությունը մեկնարկելու է այս տարվանից: Նոյեմբերի 19-ին եւ 20-ին կկայանան 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները, իսկ պատասխան խաղերը տեղի կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկությունները հիմնականում սկսվում էին մարտի վերջերին, իսկ ավարտվում մայիսի 9-ին, այսինքն, տեւում էին ընդամենը մեկուկես ամիս:

Ի դեպ, ՀՖՖ-ի կանոնակարգով, գավաթի խաղարկությանը կարող են մասնակցել միայն բարձրագույն խմբի թիմերը, իսկ ահա 1-ին խմբում հանդես եկող դուստր թիմերը վերջին տարիներին զրկվել են նման հնարավորությունից: