A
A
Մեր շախմատիստներն առաջատարն են
Հայաստանի չորս շախմատիստներ ներկայումս հանդես են գալիս Կորսիկա կղզում անցկացվող «Մաստերս» կարգի մրցաշարին:
Երկու տուրից հետո մեր երեք շախմատիստները` Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Վահե Բարսեղյանը, վաստակել են 2-ական միավոր եւ գտնվում են առաջատարների խմբում: Մեր չորրորդ մասնակիցը` Աղասի Ինանցը, ունի 1,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 25-րդ տեղը:
Իսկ ահա Ֆրանսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Գարի Գիրոյանը 50 տոկոս արդյունքով ընթանում է 43-րդ հորիզոնականում:
Նշենք, որ այս մրցաշարին մասնակցում են 179 շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով պայքարում են գլխավոր մրցանակի համար ` 60 հազար եվրո: