Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարարի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support