Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հերթը հասավ մարզերին․ Սափեյանն անձամբ է մասնակցել Թալինում փողոցային առևտրի կասեցման աշխատանքներին (տեսանյութ)

Թալինի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում նշվում է, որ կասեցվել է համայնքի տարածքում անթույլատրելի վայրերում փողոցային առևտրով զբաղվող անձանց գործունեությունը։ Կադրերում երևում է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ևս մասնակցում է փողոցային առևտրի կասեցման աշխատանքներին։ «Անթույլատրելի վայրերում փողոցային առևտրի իրականացումը չի թույլատրվելու։ Սահմանված պահանջների խախտման բոլոր դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Հորդորում ենք առևտրային գործունեությունն իրականացնել բացառապես օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում։ Կոչ ենք անում յուրաքանչյուր բնակչի`թե´ մեր համայնքից, թե´ այլ համայնքներից` լինել պատասխանատու, չաղտոտել հանրային տարածքները և պահպանել մաքրությունն ու կարգուկանոնը»,- նշված է համայնքապետարանի էջում տարածված հաղորդագրության մեջ։ Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support