A
A
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ համատեղ այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ հանդիպել են քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմի հետ և քննարկել ազատությունից զրկված օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակին։
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։