A
A
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Աջակցիր «Ա1+»-ինՊրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել էր 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- հստակեցնում է Մարգարյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։