Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով (տեսանյութ)

 Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը՝ կալանքը։ 

  «Ցավոք կրկին ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի»,- որոշման հրապարակումից հետո ասաց Էմիլ Խաչատրյանը։

 Իսկ որ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը, ըստ պաշտպանի, չի համապատասխանում իրականությանը, դրանք մերկապարանոց հայտարարություններ են։ 

  Հիշեցնենք, որ դատական նիստը երեկ տեւել էր շուրջ 6 ժամ, որի ընթացքում դատարանը քննարկել էր Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կազմակերպելու համար։ Նա անազատության մեջ է հուլիսի 7-ից։