A
A
61 անձ բաժիններ է տեղափոխվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։