Եթե պայմանավորվածությունների արդյունքում կմնա նույնը, նորից պետք է հեղափոխություն անենք․ Ա․Մարգարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող ուժը տեսավ, որ իր ամենախոցելի կողմը դեռևս 2018 թվականից տված խոստումների չկատարելն է։ Եվ իրենց համար պարզ է, որ սա իրենց Աքիլլեսյան գարշապարն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։
Քաղաքագետը գտնում է, որ եթե իշխող իշխանությունը ցանկանում է ունենալ քաղաքական դիվիդենտներ, որ իր հնարավորությունները մեծանան, լեգիտիմությունը լինի շատ ավելի ամուր, ուրեմն պետք է կատարի նախկինում տրված խոստումները․ «Չես կարող տարիներ շարունակ ասել՝ գռփել են, թալանել են, բայց դրա բացահայտման շոշափելի արդյունքը չտեսնենք։ Այդ դեպքում ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է պատասխանատվությքան ենթարկված լինեն։ Սա ՔՊ-ի Աքիլեսյան գարշապարն է։ Քոչարյանի հետ կապված զարգացումներն այդ տիրույթում եմ տեսնում»։
Արմինե Մարգարյանն այնուամենայնիվ համոզված է, որ կլինեն բացահայտվող գործեր, որոնց դեպքում կտեսնենք արտաքին ուժերի մասնակցությունն ու մեղքի բաժինը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հոկտեմմբերի 27-ի, Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, այլև անցյալում կատարված մի շարք այլ գործերին։ Իսկ եթե չբացահայտվե՞ն և միգուցե ինչ-որ պայմանավորվածությունների կամ անհնարինության պատճառով այդպես էլ փակ մնան։
«Եթե պայմանավորվածությունների արդյունքում կմնա նույնը, ուրեմն նորից պետք է հեղափոխություն անենք»,- եզրափակեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։