A
A
Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։
Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։