Բացել լրահոսը Փակել լրահոսը
788613390_4149990521812156_307502077255580485_n
A A
Պաշտոնական

Միրզոյանն անդրադարձել է դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
 
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
 
Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:
 
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին:
Աշխատաժողովի քննարկումների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ
 
Միրզոյանը պարգևատրել է փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին տեղում աջակցություն ցուցաբերած և ՀՀ տեղափոխման գործընթացում ակտիվ ներգրավված ԱԳՆ գործընկերներին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։