A
A
Յունիսպորտը ջախջախեց Գերմանիայի չեմպիոնին և դուրս եկավ ՉԼ-ի հիմնական փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ավարտվեցին ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով հաղթեց «Վայլիմդորֆին», հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ալեքսանդր Դիբրիվնու թիմից դուբլ ձևակերպեցին Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ «Վայլիմդորֆից» պատասխանեցին Հայռուլլա Ռեջեպին և Թահա Ալեսիո Օզդենը։
«Յունիսպորտը» 9 միավորով գրավեց առաջին տեղը և նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։ Վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։