Բացել լրահոսը Փակել լրահոսը
տոմսային համակարգ  ավտոբուս
A A
Պաշտոնական

Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվել

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են․

Տեղեկացնում ենք, որ ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
 
Ուղեւորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։
Հրդեհը մարել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։
Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը: