Բացել լրահոսը Փակել լրահոսը
786778343_1379430037646864_6888740075029927849_n
A A
Սպորտ Պաշտոնական

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են Մ-20 ԱԱ-2029-ի համատեղ անցկացման նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ 
 
Կողմերը քննարկել են 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։
 
«Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ ծրագիրը»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը: