Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը որոշել է երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանի որդուն' Սեդրակ Քոչարյանին։
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն հայտնել է, որ դատարանը թույլատրել է տեսակցությունը միայն կնոջ եւ երեխաների հետ։ Նա այս գործը համարել է քաղաքական։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Բացի Ռոբերտ Քոչարյանից, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Սամվել Մայրապետյանի եւ այլ անձանց նկատմամբ։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր եւ նա հիվանդանոցում է։