Բացել լրահոսը Փակել լրահոսը
778985278_1419063390161389_8435929327407090188_n
A A
Սպորտ

Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:
 
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։